ՊՍԺ-ն՝ Ֆրանսիական լիգայի գավաթակիր

00:54   20 ապրիլի, 2014

Փարիզի ՊՍԺ-ն չորրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկության հաղթող:

Եզրափակիչում Ֆրանսիայի չեմպիոնը 2:1 հաշվով առավելության հասավ «Լիոնի» նկատմամբ: Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ ՊՍԺ-ի ուրուգվայցի ռմբարկու Էդինսոն Կավանին: Ընդմիջումից հետո ֆրանսիացի կիսապաշտպան Ալեքսանդր Լակազեթը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն լիոնցիներին չհաջողվեց անել ավելին:

Փարիզեցիները Ֆրանսիական լիգայի գավաթակիր դարձել էին նաեւ 1994/95, 1997/98, 2007/08 մրցաշրջաններում: 

Ֆրանսիական լիգայի Գավաթ, եզրափակիչ

«Լիոն» - ՊՍԺ՝ 1:2

Ալեքսանդր Լակազեթ, 56 – Էդինսոն Կավանի, 3, 32 (11մ.)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։