Հետնապահը զարմացրեց «Չելսիին»

22:24   19 ապրիլի, 2014

Անգլիական Պրեմյեր լիգայի 35-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» տանը 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց հետնապահ «Սանդերլենդից»:

Խաղի հաշիվը բացեց կամերունցի ռմբարկու Սամուել Էտո՛Օ-ն, ում խփած գոլին «Սանդերլենդն» առաջին խաղակեսում պատասխանեց Անգլիայի երիտասարդական հավաքականի 21-ամյա հարձակվող Քոնոր Վիքհեմի դիպուկ հարվածով: Խաղի ավարտից 9 րոպե առաջ իտալացի հարձակվող Ֆաբիո Բորինին 11 մետրանոց հարվածով կամային հաղթանակ պարգեւեց Սանդերլենդ քաղաքի թիմին:

«Չելսին» 75 միավորով մնաց երկրորդ տեղում եւ շարունակում է 2 միավոր զիջել առաջատար «Լիվերպուլին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Սանդերլենդը» «Մանչեսթեր Սիթիի» հետ ոչ ոքի խաղալուց հետո խառնեց չեմպիոնության եւս մեկ հավակնորդի խաղաքարտեր, բայց 29 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Չելսի» - «Սանդերլենդ»՝ 1:2

Սամուել Էտո՛Օ, 12 – Քոնոր Վիքհեմ, 18, Ֆաբիո Բորինի, 81 (11մ.)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։