Դորտմունդի «Բորուսիան» 4 գնդակ ուղարկեց «Մայնցի» դարպասը

19:21   19 ապրիլի, 2014

Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում 4:2 հաշվով առավելության հասավ «Մայնցի» նկատմամբ:

Դորտմունդցիները 2 անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն Յուրգեն Կլոպի նախկին թիմը ճապոնացի հարձակվող Սինձի Օկազակիի դուբլի շնորհիվ 2 դեպքում էլ հավասարեցրեց հաշիվը: Այնուամենայնիվ, ընդմիջումից հետո «Բորուսիան» խփեց եւս 2 գոլ՝ տանելով վստահ հաղթանակ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում խաղաց 80 րոպե՝ գոլային փոխանցում կատարելով Ռոբերտ Լեւանդովսկուն:

Նախորդ 3 խաղերում միավորներ կորցրած Մյունխենի «Բավարիան» պերուացի Կլաուդիո Պիզարոյի եւ խորվաթ Մարիո Մանջուկիչի խփած գոլերի շնորհիվ 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Բրաունշվեյգի «Այնտրախտի» նկատմամբ:

«Բորուսիան» 64 միավորով երկրորդն է եւ 6 միավոր գերազանցնում է երրորդ տեղում գտնվող «Շալկեին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Գերմանիայի չեմպիոնի տիտղոսն ապահոված «Բավարիան» ունի 81 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Մայնց»՝ 4:2

Օլիվեր Կիրխ, 6, Ռոբերտ Լեւանդովսկի, 18, Լուկաշ Պիշչեկ, 58, Մարկո Ռոյս, 79 (11մ.) – Սինձի Օկազակի, 14, 53

Հեռացում՝ Նիկո Բունգերտ, 79 («Մայնց»)  

«Բրաունշվեյգ» - «Բավարիա»՝ 0:2

Կլաուդիո Պիզարո, 75, Մարիո Մանջուկիչ, 86

«Ֆրայբուրգ» - «Բորուսիա Մ՝ 4:2

Ադմիր Մեհմեդի, 51, 87, Օլիվեր Սորգ, 71, Վլադիմիր Դարիդա, 72 - Պատրիկ Հերման, 9, Հովարդ Նորդվեյթ, 89

Հեռացում՝ Գրանիտ Հակա, 70 («Բորուսիա Մ.») 

«Վերդեր» - «Հոֆֆենհայմ»՝ 3:1

Ֆիլիպ Բարգֆրեդ, 18, Սանտիագո Գարսիա, 78, Նիլ Պետերսեն, 90+1 – Կեւին Ֆոլանդ, 3

«Աուգսբուրգ» - «Հերտա»՝ 0:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։