«Շիրակը» մեկ միավոր տարավ Կապանից

17:48   19 ապրիլի, 2014

Կապանի «Գանձասարի» եւ Գյումրիի «Շիրակի» միջեւ խաղով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրը: «Շիրակը» հանդես էր գալիս առանց մի շարք առաջատար ֆուտբոլիստների, սակայն Կապանում կայացած խաղում գրանցվեց 0:0 հաշիվը: Կապանցիները չկարողացան գոլ խփել 7-րդ խաղում անընդմեջ:

Գյումրեցիները 35 միավորով հավասարվեցին երկրորդ տեղում գտնվող «Բանանցին», որն ապրիլի 19-ին կհյուրընկալվի 42 միավոր հավաքած «Արարատին»: «Գանձասարը» չհաղթեց 9-րդ խաղում անընդմեջ եւ 25 միավորով մնաց 6-րդ տեղում:

Հայաստանի առաջնություն, 22-րդ տուր 

Ապրիլի 19

«Գանձասար» - «Շիրակ»՝ 0:0

«Արարատ» - «Բանանց»՝ 18։00

Ապրիլի 20

«Միկա» - «Փյունիկ»՝ 16:00

«Ալաշկերտ» - «Ուլիս»՝ 18:00



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։