Սիմեոնե. «Աթլետիկոն» սխալվելու իրավունք չունի

09:16   19 ապրիլի, 2014

Թիմը հիանալի աշխատանք կատարեց, ասել է Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն՝ մեկնաբանելով «Էլչեի» նկատմամբ տարած հաղթանակը ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում։

«Էլչեի» դեմ խաղացինք մեզ համար սովորական խաղաոճով։ Պահեր կային, երբ մրցակիցը փոխում էր դասավորությունը, սակայն փորձում էինք ճիշտ արձագանքել։ Արդյունքում հասանք լավ արդյունքի։ Թիմը հասկանում է, որ սխալվելու իրավունք չունի։ Այժմ հարկավոր է մտածել վերականգնվելու մասին, քանի որ երեքշաբթի պետք է խաղանք «Չելսիի» հետ»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է AS-ը։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Աթլետիկոն» ապրիլի 22-ին Մադրիդում կմրցի Լոնդոնի «Չելսիի» հետ։

Պրիմերայի 34-րդ տուրից հետո «Աթլետիկոն» վաստակել է 85 միավոր։ Մեկական հանդիպում ավելի քիչ անցկացրած Մադրիդի «Ռեալն» ունի 79 միավոր, իսկ կատալոնական «Բարսելոնան»՝ 78։

Իսպանիայի առաջնության ավարտին մնացել է չորս տուր։ Դիեգո Սիմեոնեի թիմը կմրցի «Վալենսիայի», «Լեւանտեի», «Մալագայի», իսկ վերջին տուրում՝ «Բարսելոնայի» հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։