«Աթլետիկոն» մոտենում է չեմպիոնությանը

00:20   19 ապրիլի, 2014

Մադրիդի «Աթլետիկոն» 2։0 հաշվով հաղթեց «Էլչեին» ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում՝ տանելով 8-րդ անընդմեջ հաղթանակը։ «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում ավարտված խաղի հաշիվը բացեց բրազիլացի պաշտպան Միրանդան՝ գլխի հարվածով գրավելով մրցակցի դարպասը։ Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան 50-րդ րոպեին չկարողացավ հաջող իրացնել 11 մետրանոց հարվածը։ Հանդիպման 90-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստայի նկատմամբ խախտման համար խաղադաշտից հեռացվեց պաշտպան Սապունարոն։ Կոստան անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ խփելով 27-րդ գնդակը Պրիմերայի ընթացիկ առաջնությունում։

34-րդ տուրից հետո «Աթլետիկոն» վաստակել է 85 միավոր։ Մեկական հանդիպում ավելի քիչ անցկացրած Մադրիդի «Ռեալն» ունի 79 միավոր, իսկ կատալոնական «Բարսելոնան»՝ 78։

Պրիմերայի ավարտին մնացել է չորս տուր։ Դիեգո Սիմեոնեի թիմը կմրցի «Վալենսիայի», «Լեւանտեի», «Մալագայի», իսկ վերջին տուրում՝ «Բարսելոնայի» հետ։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Աթլետիկո» - «Էլչե»՝ 2։0

Միրանդա, 72, Դիեգո Կոստա 90 (11մ)

Հեռացում՝ Սապունարու, 90



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։