Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը 2:1 հաշվով հաղթել է չինացի Յուան Չանգին եւ դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որը տեղի կունենա ապրիլի 21-ին: Չանգը չկարողացավ պաշտպանել տիտղոսը:
Երկրորդ մենամարտերն անցկացրին նաեւ Հրայր Շահվերդյանն ու Գեւորգ Պետրոսյանը, որոնք չկարողացան հաղթանալ տանել: 56 կգ քաշային կարգում Շահվերդյանը 0:3 հաշվով պարտվել է ճապոնացի Արաշի Մորիսակային: 75 կգ քաշային Պետրոսյանը 1:2 հաշվով պարտվել է ադրբեջանցի Շամիլ Ալիեւին:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։