Մխիթարյանի գործակալ. Ինձ չճանաչող մենեջերները պետք է հեռանան ֆուտբոլից

15:50   18 ապրիլի, 2014

Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան բացատրել է, թե ինչու են իր հետ համագործակցող ֆուտբոլիստները հազվադեպ հայտնվում Գերմանիայում:

«Բունդեսլիգան եւ ամբողջ Գերմանիան շատ լավ կազմակերպված է, սակայն կան 2 մեծ թերություններ՝ միջազգային մարկետինգը եւ ակումբների մարզական տնօրենների պրոֆեսիոնալիզմի բացակայությունը: Այդ անիրազեկ մարդիկ մնում են ֆուտբոլում, այդ պատճառով պետք է խոսել հրապարակայնորեն: Երբ ես զանգահարում եմ Գերմանիա, ինձ չեն ճանաչում: Ակումբի մենեջերը, ով չգիտի Մինո Ռայոլային, պետք է փնտրի այլ աշխատանք»,- գործակալի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Մինո Ռայոլան նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։