Եվրոպական պարբերականների արձագանքը՝ «Էլ Կլասիկոյին» (ֆոտո)

19:51   17 ապրիլի, 2014

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 2։1 հաշվով հաղթել է կատալոնական «Բարսելոնային»՝ նվաճելով մրցաշրջանի առաջին տիտղոսը։

Հանդիպումից հետո եվրոպական մի շարք պարբերականների շապիկին եղել է «Էլ Կլասիկոյի» թեման, փոխանցում է Marca-ն։

Իսպանական Mundo Deportivo-ի տիտղոսաէջին գրված էր «Դարպասաձող» եւ պատկերված «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի լուսանկարը, որտեղ նա արտասվում է։

Sport.es-ը նշել է, որ այս ժամանակաշրջանն ավարտված է կատալոնացիների համար։ Շապիկին տեղադրված էր տխուր Լիոնել Մեսիի լուսանկարը։

Sportyou.es-ը հաղթանակ գոլի հեղինակ դարձած ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին անվանել էր Ուսեյն Բեյլ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։