Հաղթական գոլի դրվագում Բեյլը զարգացրել է 34,7 կմ/ժամ արագություն

12:20   17 ապրիլի, 2014

Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Գավաթի եզրափակիչ խաղի հաղթական գոլի դրվագում զարգացրել է 9,64 մետր/վայրկյան (34,7 կմ/ժամ) արագություն: Վալենսիայում կայացած խաղի 85-րդ րոպեին ուելսցին մեծ արագությամբ շրջանցեց «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Մարկ Բարտրային, ով խփել էր կատալոնացիների միակ գնդակը:

Համեմատության համար նշենք, որ 6-ակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիրը Ուսեյն Բոլթը 100 մետրում զարգացնում է մոտ 10,49 մ/վ (37,76 կմ/ժամ) արագություն, իսկ 20 մետրում ջամայկացի արագավազորդի լավագույն արդյունքը 12,42 մ/վ (44,71 կմ/ժամ) է, հայտնում է AS-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։