Պլատինին Եվրոպայի լիգայի գավաթը հանձնեց Թուրինին

19:11   16 ապրիլի, 2014

ՈւԵՖԱ-ին նախագահ Միշել Պլատինին ապրիլի 16-ին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գավաթը հանձնեց Իտալիայի Թուրին քաղաքին, որտեղ մայիսի 14-ին անցկացվելու է մրցաշարի եզրափակիչը:

Արարողությանը ներկա է եղել նաեւ «Չելսիի» նախկին պաշտպան Պաուլու Ֆերեյրան, ով նախորդ մրցաշրջանում լոնդոնյան ակումբի կազմում դարձել էր Եվրոպայի լիգայի գավաթակիր: Ֆերեյրան գավաթը փոխանցել է Միշել Պլատինիին, ով իր հերթին այն հանձնել է Թուրինի քաղաքապետ Պյերո Ֆասինոյին, գրում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում կհանդիպեն իսպանական «Սեւիլիան» ու «Վալենսիան», իսկ Թուրինի «Յուվենտուսը» կմրցի Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։