Խրիստո Ստոիչկովը քննադատել է «Բարսելոնայի» տրանսֆերային քաղաքականությունը

17:11   16 ապրիլի, 2014

Բուլղարացի լեգենդար ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովն անդրադարձել է կատալոնական «Բարսելոնայի» տրանսֆերային քաղաքականությանը:

«Բարսելոնան» պարզապես գումարներ վատնեց: Ակումբն իրականացրեց տրանսֆերներ, որոնք պետք է չլինեին: Օրինակ՝ Տիագո Ալկանտարային 25 միլիոն եվրոյով վաճառելը, երբ նա արժեր 90 միլիոն: «Բարսելոնան» նաեւ հովանավորեց «Արսենալին», եթե հիշենք, թե ինչ գումար վճարվեց Սեսկ Ֆաբրեգասին ձեռք բերելու համար: Եվ դա դեռ վերջը չէ: Կարելի է հիշել Ռաֆինյայի եւ Ֆոնտասի տրանսֆերներն ընդամենը 1 միլիոն եվրոյով: Նույնը կարելի է ասել Մարտին Կասերեսի մասին: Զլատան Իբրահիմովիչին հեշտ բաց թողեցին, թեեւ նրան գնել էին 66 միլիոն եվրոյով: Աբսուրդ էր նաեւ Սանդրո Ռոսելի հեռացումն անհասկանալի խուճապի պատճառով: Նեյմարը ոչ մի վատ բան չի արել. նա լավ խաղացող է, ով համապատասխանում է թիմի մակարդակին»,- Ստոիչկովի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի ընթացքում Ստոիչկովը «Բարսելոնայում» խաղացել է 1990-1995-ը եւ 1996-1998-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։