ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը բարձրացել է 33-րդ տեղ

12:08   10 ապրիլի, 2014

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 8 աստիճան եւ զբաղեցնում է 33-րդ տեղը:

Հայաստանի հավաքականի միավորները 710-ից հասել են 750-ի, թեեւ թիմը խաղեր չի անցկացրել նախորդ հրապարակումից հետո: ՖԻՖԱ-ի աղյուսակում հայկական թիմի համար ռեկորդային է եղել 30-րդ տեղը: 

Լավագույն եռյակում տեղի է ունեցել մեկ փոփոխություն: Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից պորտուգալացիները բարձրաձել են երրորդ տեղ: Առաջատարն աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է, իսկ Գերմանիան երկրորդ տեղում է:

Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցներից իրաքցիները 100-րդն են, իսկ ալժիրցիները՝ 25-րդը:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակ

1 (1). Իսպանիա

2 (2). Գերմանիա

3 (4). Պորտուգալիա

4 (5). Կոլումբիա

5 (6). Ուրուգվայ

6 (3). Արգենտինա

6 (9). Բրազիլիա

8 (9). Շվեյցարիա

9 (8). Իտալիա

10 (13). Հունաստան

11 (12). Անգլիա

12 (10). Բելգիա

13 (14). ԱՄՆ

14 (15). Չիլի

15 (11) Հոլանդիա

16 (17). Ֆրանսիա

18 (19). Ռուսաստան

23 (22). Դանիա 

25 (26). Ալժիր

30 (28). Սերբիա 

33 (41). Հայաստան 

39 (38). Թուրքիա

70 (54). Ալբանիա  

91 (93). Ադրբեջան

103 (99). Վրաստան

100 (103). Իրաք



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։