«Դնեպրի» կիսապաշտպանը խաղադաշտում փրկել է մրցակցի կյանքը

13:48   31 մարտի, 2014

Ֆուտբոլիստի կյանքի համար վտանգավոր միջադեպ է տեղի ունեցել ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության «Դնեպրի» եւ Կիեւի «Դինամոյի» հանդիպման ժամանակ։

Առաջին խաղակեսի միջնամասում տանտերերի դարպասապահ Դենիս Բոյկոն խաղային դրվագում ծնկով հարվածել է հյուրերի կիսապաշտպան Օլեգ Գուսեւի դեմքին: Կիսապաշտպանը կորցրել է գիտակցությունը եւ նրա լեզուն կուլ է գնացել։ «Դնեպրի» վրացի կիսապաշտպան Ջաբա Կանկավան շտապել է օգնության՝ փրկելով նրան։ Գուսեւը չի կարողացել շարունակել հանդիպումը եւ տեղափոխվել է հիվանդանոց։

«Դնեպրը» հաղթել է 2։0 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։