«Աթլետիկոյի» պաշտպան. Արաս Օզբիլիսն ինձ կանչում էր «Սպարտակ»

13:34   15 մարտի, 2014

Խոսել եմ Օզբիլիսի հետ, միասին ենք սովորել դեռ «Այաքսի» մարզադպրոցում։ Նա ինձ ասաց, որ տեղափոխվեմ «Սպարտակ», ասել է Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Բելգիայի հավաքականի պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը՝ խոսելով Մոսկվայի «Սպարտակ» չկայացած տեղափոխության մասին։ 25-ամյա բելգիացու խոսքով՝ «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը նրան կանչում էր ռուսական ակումբ։

«Արասը գովում էր ակումբը, քաղաքը։ Նրա կարիերան Ռուսաստանում շատ լավ է դասավորվում։ Օզբիլիսը հիանալի անցկացրեց մրցաշրջանը «Կուբանում» եւ տեղափոխվեց «Սպարտակ», որը նրա համար վճարեց 7 միլիոն եվրո։ Շնորհավորեցի Արասին կարիերան լավ ընթանալու կապակցությամբ»,- Ալդերվեյրելդի խոսքը մեջբերում է Sovsport-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։