Մայիսի 5-ին Էրֆրուտում ռինգ դուրս կգա Արթուր Աբրահամի հնարավոր մրցակիցը: Ռոբերտ Շտիգլիցը կմենամարտի Նադեր Համդանի հետ:
Ռոբերտ Շտիգլից (41-2, 23 նոկաուտ) - Նադեր Համդան (43-9-1, 18 նոկաուտ)
«Messehalle», Էրֆրուտ, Գերմանիա: Երկրորդ միջին քաշային կարգում (մինչեւ 76,2 կգ) WBO վարկածով աշխարհի չեմպիոնի մենամարտ: Շտիգլիցը պաշտպանում է տիտղոսը եւ հաղթանակի դեպքում օգոստոսին կմենամարտի Արթուր Աբրահամի հետ:
Մայիսի 5-ին տեղի կունենան նաեւ այլ մենամարտեր:
Մարկո Հուկ (34-2, 25 նոկաուտ) - Օլա Աֆոլաբի (19-2-3, 9 նոկաուտ)
«Messehalle», Էրֆրուտ, Գերմանիա: Ծանր քաշային կարգում (մինչեւ 90,7 կգ) WBO վարկածով աշխարհի չեմպիոնի մենամարտ:
Մաքսիմ Բուրսակ (24-0-1, 10 նոկաուտ) – Հասան Ն`Դամ Ն`Ջիկամ (26-0, 17 նոկաուտ)
«Palais des Sport Marcel Cerdan», Լեվալուա Պերե, Ֆրանսիա: Միջին քաշային կարգում (մինչեւ 72,6 կգ) WBO վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի մենամարտ:
Սաուլ Ալվարես (39-0-1, 29 նոկաուտ) - Շեյն Մոսլի (46-7-1, 39 նոկաուտ)
«MGM Grand», Լաս Վեգաս, ԱՄՆ: Առաջին միջին քաշային կարգում (մինչեւ 69,85 կգ) WBC վարկածով աշխարհի չեմպիոնի մենամարտ:
Օրվա սուպերմենամարտ
Ֆլոյդ Մեյվեզեր կրտսեր (42-0, 26 նոկաուտ) - Միգել Անխել Կոտո (37-2, 30 նոկաուտ)
«MGM Grand», Լաս Վեգաս, ԱՄՆ: Առաջին միջին քաշային կարգում (մինչեւ 69,9 կգ) WBA վարկածով աշխարհի սուպերչեմպիոնի եւ WBC վարկածով աշխարհի «ադամանդե» չեմպիոնի մենամարտ:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։