Մահացել է «Դետրոյտ Լայոնզի» նախագահը՝ Հենրի Ֆորդի թոռը

17:11   10 մարտի, 2014

88 տարեկանում մահացել է ամերիկյան «Դետրյոտ Լայոնզ» ակումբի նախագահ Ուիլյամ Քլեյ Ֆորդը: Նա հայտնի ավտոմեքենաների գործարանի հիմնադիր Հենրի Ֆորդի թոռն է: Մահվան պատճառը եղել է թոքաբորբը, հաղորդում է nfl.com-ը:

«Դետրոյտ Լայոնզը» հանդես է գալիս ամերիկյան ֆուտբոլի լիգայում: Ուիլյամ Ք. Ֆորդը ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը գնել էր 1963 թվականին վեց միլիոն դոլարով: 2002 թվականին թիմը տեղափոխվեց «Ֆորդ Ֆիլդ» ստադիոն, որի շինարարության արժեքը կազմեց 315 միլիոն դոլար: Ֆորդի նախագահության տարիներին ակումբը հաղթել է փլեյ-օֆֆի ընդամենը մեկ խաղում եւ երբեք դուրս չի եկել Սուպերբոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։