Արթուր Գեւորգյան. Սպորտի նախարարությունը բանակային մարզիկների մասնակցության համար նամակ չի ուղարկել ՊՆ

20:55   2 մարտի, 2014

Սպորտի նախարարությունը, ըստ երեւույթի,  նպատակահարմար չի գտել, որ բանակային մարզիկները մասնակցեն Հայաստանի առաջնությանը եւ նամակ չի ուղարկել Պաշտպանության նախարարություն, որպեսզի նրանց թույլատրեն մասնակցել:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:

«Երեք զինծառայող ունեինք, ովքեր մասնակցում էին Հայաստանի առաջնությանը: Երեքն էլ Բանակի կենտրոնական մարզական ակումբից են: Մենք նամակ էինք ուղարկել ՀՀ սպորտի նախարարությանը, որ թույլ տան այդ տղաներին մասնակվել առաջնությանը: Սակայն նախարարությունը, ըստ երեւույթի, նպատակահարմար չի գտել, որ այդ մարզիկները մասնակցեն եւ նամակ չի ուղարկել Պաշտպանության նախարարություն, որպեսզի բռնցքամարտիկներին թույլատրեն մասնակցել:

Մենք մեր կապերով կարողացանք այդ տղաներին  բերել, բայց արդեն ուշ էր: Վերջին օրն էր, նրանք չհասցրեցին լիարժեք մարզավիճակում լինել: Բայց դա չխանգարեց նրանց, որ մրցանակային տեղեր զբաղեցնեն:

Ինչ վերաբերում է առաջնությանը՝ ընդհանուր սպասելիքներս հավաքականից  ավելի շատ էին: Տեխնիկական, ֆունկցիոնալ լավ պատրաստ էին, տղամարդկությունները տեղն է, ծաղկաձորյան հավաքն իր արդյունքը արդեն տվեց, բայց անելու դեռ շատ գործ կա»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։