2012թ. հունիսի 3-ին «Ռեալի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդները կանցկացնեն բարեգործական հանդիպում «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում, հայտնում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը: Պատասխան հանդիպումը տեղի կունենա 2013թ. հունիսի 2-ին «Օլդ Տրաֆորդում»:
Առաջիկա հանդիպմանը անգլիական թիմի կազմում հանդես կգան Ռոյ Քինը, Էդվին վան դեր Սարը, Դենիս Իրվինը, Էնդի Քոուլը, Դուայթ Յորքը եւ Բրայան Ռոբսոնը: Մադրիդյան թիմի կազմում կխաղան Զինեդին Զիդանը, Լուիշ Ֆիգուն, Էմիլիո Բուտրագենյոն, Ֆերնանդո Ռեդոնդոն, Ֆերնանդո Հիերոն, Մանուել Սանչիսը, Իվան Էլգերան եւ Ֆերնանդո Մորյենտեսը:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։