Տափօղակով հոկեյի տղամարդկանց Կանադայի հավաքականը նվաճեց Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի եզրափակիչի ուղեգիր: Կանադացիները կիսաեզրափակիչում նվազագույն հաշվով առավելության հասան ԱՄՆ-ի նկատմամբ: Միակ եւ հաղթական նետումը կատարեց Ջեյմի Բենը:
Եզրափակիչում Կանադայի մրցակիցը կլինի Շվեդիան, որը կիսաեզրափակիչում հաղթել էր Ֆինլանդիայի թիմին:
ԱՄՆ-ն եւ Ֆինլանդիան կմրցեն բրոնզե մեդալների համար:
Երրորդ տեղի համար հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին եւ կմեկնարկի 19:00-ին, իսկ եզրափակիչը փետրվարի 23-ին է՝ 16:00-ին:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։