Այսօր Արթուր Եղոյանը ֆիզիկապես ի վիճակի չէր մասնակցել դահուկավազքի 15 կմ դասական ոճի մրցմանը: Նա մրսել է եւ վատառողջ է: Արթուրը պետք է հասցնի առողջանալ, որպեսզի կարողանա մասնակցել 50 կմ մրցմանը:
Այդ մասին Սոչիում NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
«Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր դահուկավազքի 15 կմ մրցաձեւում Հայաստանը պետք է ներկայանար երկու օլիմպիականով՝ Սերգեյ Միքայելյան եւ Արթուր Եղոյան: Մեկնարկի դուրս եկավ միայն Սերգեյ Միքայելյանը: Արթուր Եղոյանը վատառողջ է: Ամբողջ մարզչական կազմով որոշում կայացվեց, որ Արթուր Եղոյանը դուրս չի գա մեկնարկի: Իրականում, նա ֆիզիակապես էլ չէր կարող կանգնել նույնիսկ դահուկների վրա: Այժմ այստեղի բժիշկները նրան անկողնային ռեժիմ են խորհուրդ տվել: Նրա մոտ մրսածություն է եւ հարբուխ: Հետո արդեն Սերգեյն ինձ պատմեց, որ ամողջ գիշեր Արթուրն արնահոսել է քթից: Այստեղ եղանակը խաբուսիկ է: Տղաները մրսում են: Մարզումներից հետո քրտնում են եւ սառում: Սերգեյի մոտ էլ նախահարբուխային վիճակ է: Պետք է ամեն ինչ անենք, որ նա չհիվանդանա: Նա էլ այսօր ռիսկի գնաց եւ որոշեց անպայման մեկնարկի կանգնել: Բայց ընդհանուր թուլություն ունի նաեւ Սերգեյը»,- ասաց Գագիկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին կայացած 15 կմ դասական ոճի մրցմանը Հայաստանը ներկայացրեց Սերգեյ Միքայելը՝ գրավելով 46-րդ տեղը:
Հայ մարզիկների առաջիկա ելույթները.
Փետրվարի 19
14:30 – 16:00 Լեռնադահուկ, հսկա ոլորավայրէջք, տղամարդիկ
(Արման Սերեբրակյան)
Փետրվարի 22
16:45 – 18:15 Լեռնադահուկ, հատուկ ոլորավայրէջք, տղամարդիկ
(Արման Սերեբրակյան)
20:15 – 21:45 Լեռնադահուկ, հատուկ ոլորավայրէջք, տղամարդիկ (Արման Սերեբրակյան)
Փետրվարի 23
11:00 – 13:55 Դահուկավազք, տղամարդիկ, 50 կմ, մասստարտ
(Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան)
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։