Արկադի Անդրեասյանը, Արթուր Եդիգարյանը, Գեւորգ Ղազարյանը շնորհավորում են Հենրիխ Մխիթարյանին

19:07   21 հունվարի, 2014

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին նշում է ծննդյան 25-ամյակը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հենրիխ Մխիթարյանին շնորհավորել են Արկադի Անդրեասյանը, Արթուր Եդիգարյանը եւ Գեւորգ Ղազարյանը:

Արկադի Անդրեասյան

«Ես ցանկանում եմ Հենրիխին առաջին հերթին միշտ լինել առողջ: Նա այս տարի շատ կարեւոր եւ դժվար խաղեր ունի Չեմպիոնների լիգայում: Մաղթենք նրան հաջողություն: Բնականաբար, նրա մտերիմներին շնորհավորում եմ: Միշտ ուրախանանք նրա հաջողություններով»:

Արթուր Եդիգարյան

«Հենոն շատ լավ ընկեր ու շատ լավ մարդ է: Դրա համար էլ հաջողությունն ուղեկցում է նրան իր ողջ կյանքի ընթացքում: Դա գալիս է նրա դաստիարակությունից: Գենետիկորեն եկել է, նրա հայրը շատ լավ մարդ է եղել: Ճանաչում եմ նրա մայրիկին: Ցանկանում եմ նրան նորանոր հաջողություններ»:

Գեւորգ Ղազարյան

«Շնորհավորում եմ Հեն ջան: Ցանկանում եմ լինես առողջ ու հաջողակ: Հպարտանում եմ քեզնով, որպես մեծ ֆուտբոլիստ եւ լավ մարդ ու ամենակարեւորը ինձ համար լավ ընկեր: Վստահ եմ, որ այս տարի կկրկնապատկես հաղթանակներդ, գոլերդ եւ մրցանակներդ»:

Վերա Մարտիրոսյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։