Դեւիդ Հեյը ցանկանում է ռեւանշ-մենամարտ անցկացնել Վլադիմիր Կլիչկոյի հետ

13:49   21 հունվարի, 2014

Հաջողություն եմ մաղթում Կլիչկոյին։ Նա կմենամարտի այն բռնցքամարտիկի հետ, ում մասին երբեւիցե չեմ լսել, ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Դեւիդ Հեյը։ Բրիտանացի բռնցքամարտիկը ցանկանում է ռեւանշ-մենամարտ անցկացնել գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ։

«Հույս ունեմ, որ նա կհաղթի, առողջ կլինի եւ կշարունակի մենամարտել դեռ երկար տարիներ, այնքան ժամանակ, մինչեւ ապաքինվեմ վնասվածքից եւ նրա հետ հանդիպեմ ռեւանշ-մենամարտի ժամանակ»,- Հեյի խոսքը մեջբերում է Boxing News-ը։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Կլիչկոն 2011-ին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր բրիտանացուն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։