Դե Հեա. Մրցաշրջանն առանց տիտղոսի եզրափակելն աղետ կլինի

12:59   30 ապրիլի, 2012

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Հեան մանչեսթերյան դերբիից առաջ հայտարարել է, որ իր թիմը չի պատրաստվում խաղալ պաշտպանությունից:

«Միայն հարձակողական խաղով է հնարավոր հաղթել «Մանչեսթեր Սիթիի» նման թիմին:  

«Յունայթեդը» չգիտի` ինչ է պաշտպանական ֆուտբոլը: Մենք կտեսնենք բաց ֆուտբոլ: Սա իսկական եզրափակիչ է: Ամեն ինչ վճռվելու է այսօր: Մենք ամեն ինչ նախատեսել ենք մինչեւ վերջին մանրուքը:

Հյուրընկալվելիս դժվար կլինի հաղթել «Սիթին»` հաշվի առնելով, հատկապես, Սիլվայի եւ Տեւեսի գերազանց խաղը: Նրանց խաղը չկասեցնելու դեպքում շատ բարդ կլինի:

Մեզ համար աղետ կլինի մրցաշրջանն առանց տիտղոսի ավարտելը», - Դե Հեայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։