Դել Պյերո. «Յուվենտուսն» իմ սերն է, որին տվել եմ 20 տարի

12:35   30 ապրիլի, 2012

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը հայտարարել է, որ 37-ամյա Ալեսանդրո Դել Պյերոն ակումբի կազմում վերջին հանդիպումը կանցկացնի մայիսի 20-ին Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում: Ակումբը չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ: Դել Պյերոն հայտարարել է, որ այս պահին ապագայի մասին չի մտածում:

«Ես սիրում եմ «Յուվենտուսը», որին տվել եմ կյանքիս 20 տարին: «Նապոլիի» հետ եզրափակիչը կլինի իմ վերջին հանդիպումը թիմի կազմում: Ես երկար ժամանակ եղել եմ այս ակումբի խորհրդանիշը եւ վստահ չեմ, որ կարող եմ հետագայում այլ ակումբ ներկայացնել», - Դել Պյերոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։