«Բարսելոնան» յոթ գոլ խփեց Մադրիդում

01:21   30 ապրիլի, 2012

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում յոթ անպատասխան գնդակ ուղարկեց Մադրիդի «Ռայո Վալեկանոյի» դարպասը:

Կատալոնացիների կազմում երկուական գոլ խփեցին Պեդրո Ռոդրիգեսն ու Լիոնել Մեսին: Արգենտինացին Պրիմերայի ընցաթիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 43-ի՝ հավասարվելով ռմբարկուների ցուցակը գլխավորող Կրիշտիանու Ռոնալդուին: 
«Բարսելոնայից» աչքի ընկան նաեւ Սեյդու Կեյտան ու Տյագո Ալկանտարան: Մեկ գոլ խփեց նաեւ «Ռայո Վալեկանոյի» իսպանացի պաշտպան Ռոբերտո Կորեան, ով փորձեց հետ չմնալ կատալոնացիներից՝ գրավելով սեփական դարպասը:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» հավաքեց 84 միավոր: Առաջնության ավարտից երեք տուր առաջ Խոսեպ Գվարդիոլայի թիմը 7 միավոր զիջում է մրցաշարային աղյուսակը գլխավորող Մադրիդի «Ռեալին», որը հաջորդ տուրում կարող է չեմպիոն հռչակվել:

Իսպանիայի առաջնություն. 36-րդ տուր

«Ռայո Վալեկանո» - «Բարսելոնա»՝ 0:7

Մեսի, 16, 90, Ռոբեր, 26 (ինքնագոլ), Կեյտա, 39, Պեդրո, 47, 87, Ալկանտարա, 77

«Մալագա» - «Վալենսիա»՝ 1:0

Կամաչո, 27

«Սարագոսա» - «Աթլետիկ»՝ 2:0

Օրիոլ, 28, Ապոնյո, 51

«Բետիս» - «Աթլետիկո»՝ 2:2

Պոուելո, 86, Պերեյրա, 88 – Կոկե, 68, Ֆալկաո, 90+3


 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։