«Յուվենտուսն» ու «Միլանը» խնդիրներ չունեցան

18:55   29 ապրիլի, 2012

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 35-րդ տուրում չեմպիոնության համար պայքարող «Յուվենտուսն» ու «Միլանը» հյուրընկալվելիս վստահ հաղթանակներ տարան:

Թուրինի «Յուվենտուսը» չորս անպատասխան գնդակ ուղարկեց նախավերջին տեղում գտնվող «Նովարայի» դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Չեռնոգորիայի հավաքականի հարձակվող Միրկո Վուչինիչը: Մեկական գնդակ խփեցին չիլիացի կիսապաշտպան Արթուրո Վիդալն ու իտալացի հարձակվող Մարկո Բորյելոն:

«Միլանը» 4:1 հաշվով առավելության հասավ «Սիենայի» նկատմամբ: Միլանցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ սերբ ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը, մեկական անգամ աչքի ընկան Իտալիայի հավաքականի խաղացողներ Անտոնիո Կասանոն ու Անտոնիո Նոչերինոն: Դաշտի տերերի հեղինակության գնդակը խփեց ալբանացի հարձակվող Էրյոն Բոգդանին:

«Յուվենտուսը» 77 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Միլանին» գերազանցելով երեք միավոր:

Իտալիայի առաջնություն. 35-րդ տուր

«Նովարա» - «Յուվենտուս»՝ 0:4

Վուչինիչ, 16, 64, Բորյելո, 40, Վիդալ, 50

«Բոլոնիա» - «Ջենոա»՝ 3:2

Պորտանովա, 24, Ռամիրես, 37, Գարիչ, 67 – Պալասիո, 59, Խորկերա, 77

«Լեչե» - «Պարմա»՝ 1:2

Տոմովիչ, 83 – Ջովինկո, 67, Պալետա, 78

Հեռացում՝ Էսպոզիտո, 90 («Լեչե»)

«Ատալանտա» - «Ֆիորենտինա»՝ 2:0

Դենիս, 11, Բոնավենտուրա, 51

«Ինտեր» - «Չեզենա»՝ 2:1

Ֆոն Բերգեն, 59, (ինքնագոլ), Սարատե, 72 – Չիկարելի, 57

«Սիենա» - «Միլան»՝ 1:4

Բոգդանի, 81 – Կասանո, 26, Իբրահիմովիչ, 29, 90+4, Նոչերինո, 90




© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։