Սուարեսը լավագույն ֆուտբոլիստի մրցանակը փոխանցել է բարեգործությանը (ֆոտո)

10:08   24 դեկտեմբերի, 2013

«Լիվերպուլի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը, ով ճանաչվել էր անգլիական Պրեմյեր լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, William Hill-ի դրամական մրցանակը փոխանցել է բարեգործությանը, փոխանցում է Footymatters.com-ը։

26-ամյա ֆուտբոլիստը 10 հազար ֆունտ ստերլինգը փոխանցել է Ուրուգվայի Teleton հիմնադրամին, որը ղեկավարում է երեխաների երկու վերականգնողական կենտրոն։

«Շատ ուրախ եմ օգնելու Teleton նախաձեռնությանը եւ շնորհակալ եմ William Hill-ից այսպիսի հնարավորության համար»,- ասել է Սուարեսը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Սուարեսը խփել է 19 գոլ եւ վստահորեն գլխավորում է Պրեմյեր լիգայի ռմբարկուների ցուցակը՝ 6 գոլով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող արգենտինացի Սերխիո Ագուերոյին («Մանչեսթեր Սիթի»):

FSF_Luis Suarez_Teleton



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։