1936թ. Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը վաճառվել է 1.4 միլիոն դոլարով

16:56   9 դեկտեմբերի, 2013

1936թ. Բեռլինի Օլիմպիական խաղերում հաղթած ամերիկացի արագավազորդ Ջեսի Օուենսի ոսկե մեդալը դեկտեմբերի 8-ին վաճառվել է 1.46 միլիոն դոլարով, փոխանցում է Foxnews-ը։

Մեդալը ձեռք է բերել ամերիկացի միլիարդատեր Ռոն Բերկլը։ Հասույթի մի մասը կփոխանցվի հայտնի մարզիկի անունը կրող հիմնադրամին։1936-ին Բեռլինում կայացած Օլիմպիական խաղերում, Ադոլֆ Հիտլերի ներկայությամբ, սեւամորթ մարզիկն ԱՄՆ-ի հավաքականի կազմում նվաճեց չորս ոսկե մեդալ։

Մեդալի արժեքը ռեկորդային է օլիմպիական մրցանակների համար։ Մինչ այդ ամենաթանկարժեք մրցանակն էր 1896թ. Օլիմպիական խաղերի արծաթե գավաթը, որը 2012-ին վաճառվել է 865 հազար դոլարով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։