Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրից հետաձգված «Տավրիա» - «Մետալուրգ» խաղում (1:1) 75-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Կառլեն Մկրտչյանը 83-րդ րոպեին քթի կոտրվածք է ստացել:
Հայաստանի ազգային հավաքականի խաղացողը ակումբի կայքի համար մեկնաբանել է տեղի ունեցածը:
Կառլեն, ի՞նչ տեղի ունեցավ 83-րդ րոպեին, երբ քեզ հարվածեց Ադելայեն:
Դաշտի կենտրոնում գնդակն ինձ մոտ էր եւ ցանկանում էի փոխանցում կատարել խաղընկերներիս: Այդ պահին հարված զգացի քթիս: Ադելայեն ձեռքով հարվածեց քթիս: Ես կորցրեցի գիտակցությունս:
Ի՞նչ ախտորոշեց թիմի բժիշկը:
Քթի կոտրվածք ունեմ: Դոնեցկ ժամանելուն պես կգնանք հիվանդանոց` նկարելու:
Ի՞նչ կասես հանդիպման մասին:
Մենք եկել էինք հաղթելու: Մեր թիմը մանրակրկիտ պատրաստվել էր խաղին: Ցավալի է, որ ոչ ոքի խաղացինք:
Կառլեն, դու հույս ունե՞ս խաղալ Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում:
Իհարկե: Չգիտեմ, թե ինչ կասեն բժիշկները, բայց ցանկությունս հսկայական է: «Մետալուրգի» համար յուրաքանչյուր խաղը կարեւորագույնն է: Բոլորը հասկանում են «Կարպատների» հետ կիսաեզրափակիչի հանդիպման գինը:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։