Լավագույն թիմը ոչ միշտ է հաղթում, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղից հետո հայտարարել է Լոնդոնի «Չելսիի» իսպանացի ռմբարկու Ֆերնանդո Տորեսը:
«Սա ֆուտբոլ է: Լավագույն թիմը ոչ միշտ է հաղթում: Մենք գիտեինք, ինչպես խաղալ «Բարսելոնայի» դեմ, եւ մենք դա արեցինք: Մենք օգտագործեցինք մեր լավագույն զենքը` պաշտպանությունը: Մենք հաղթեցինք արժանիերոն: Ես հարգում եմ «Բարսելոնային», քանի որ կարծում եմ, որ այս ակումբը լավագույնն է աշխարհում:
Բայց ես նաեւ պատկերացնում եմ, թե ինչքան երջանիկ են հիմա այն ֆուտբոլիստները, որոնք 2009-ին պարտվել են կատալոնացիներին: Շատերը մեզ լուրջ չէին վերաբերվում, սակայն մենք ցույց տվեցինք մեր բնավարությունը եւ այն ամենը, ինչի ունակ ենք», - Տորեսի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։