Ռոբին վան Պերսին եւս մեկ մրցանակի արժանացավ

23:30   24 ապրիլի, 2012

Լոնդոնի «Արսենալի» հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի (FWA) վարկածով ճանաչվել է Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Goal.com-ը:

Հավակնորդների թվում էին նաեւ Ուեյն Ռունին, Փոուլ Սքոուլզը (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), եւ ԱՄՆ-ի հավաքականի ավագ Քլին Դեմպսին («Ֆուլհեմ»):

28-ամյա Վան Պերսին ընթացիկ մրցաշրջանում 34 գոլ է խփել «Արսենալի» կազմում: Նախորդ անգամ FWA-ի վակածով տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակին հոլանդացի խաղացող արժանացել էր 1998 թվականին: Այդ ժամանակ մրցանակը բաժին էր հասել Դենիս Բերգկամպին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռոբին վան Պերսին Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի կողմից ճանաչվել է Պրեմյեր լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։