Դեւիդ Բեքհեմին սպասում են Լոնդոնի Օլիմպիական խաղերում

20:28   24 ապրիլի, 2012

Ֆուտբոլի Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Ստյուարտ Պիրսը հաջորդ շաբաթ կմեկնի Լոս Անջելես եւ հանդիպում կունենա «Գելաքսիի» կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմի հետ։

36-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են տեսնել Լոնդոնի Օլիմպիական խաղերում, որտեղ Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը եւ Հյուսիսային Իռլանդիան հանդես կգան միասնական բրիտանական հավաքականով։

Անգլիական ֆուտբոլի վետերանը հավաքականի ընդլայնված կազմում է, սակայն հայտացուցակը պետք է կրճատել մինչեւ 18 խաղացողների։ 23-ից բարձր տարիք ունեցող ֆուտբոլիստներին հատկացված է երեք տեղ։ Պիրսը պետք է գնահատի Բեքհեմի մարզավիճակը։ Ֆուտբոլիստը ցանկություն ունի հանդես գալ Օլիմպիական խաղերում, հաղորդում է АР-ն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։