Դի Մատեո. Կհաղթենք, եթե Թերին դիմադրի Մեսիին

17:59   24 ապրիլի, 2012

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան խաղից առաջ Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն հայտարարել է, որ իր թիմի համար շատ դժվար կլինի 90 րոպե դիմադրել կատալոնական ակումբին:

«Կարծում եմ՝ պետք է ապավինենք հակագրոհների մարտավարությանը: Եթե միայն մտածենք պաշտպանության մասին, կարող ենք մի քանի գոլ բաց թողել կարճ ժամանակահատվածում: Տակտիկական, տեխնիկական եւ ֆիզիակական որակներից բացի, այսօր շատ կարեւոր է նաեւ հաջողության գործոնը: Մենք հասել ենք կիսաեզրափակիչ, կարող ենք դուրս գալ նաեւ եզրափակիչ: Եթե Թերին դիմադրի Մեսիին, մենք կհաղթենք: «Ռեալը» ցույց տվեց, թե ինչպես պետք է հաղթել «Բարսելոնային», չնայած նրան, որ կատալոնացիներն ամբողջ հանդիպման ընթացքում գնդակն իրենց մոտ են պահում»,- Դի Մատեոյի խոսքը փոխանցում է The Telegraph-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։