Մարիա Շարապովան երազել է հանդես գալ գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական մրցաշարում

23:34   23 ապրիլի, 2012

Աշխարհի երկրորդ ռակետ, ռուսաստանցի Մարիա Շարապովան կարիերայում առաջին անգամ հանդես կգա WTA տուրի` Շտուտգարտի մրցաշարում: 25-ամյա թենիսիստուհին հայտարարել է, որ գրունտը իր ամենասիրելի կորտը չէ, սակայն դա պետք է չխանգարի իրեն նվաճել մրցաշարի գլխավոր մրցանակը` Porsche ավտոմեքենա:

Շարապովան նաեւ նշել է, որ մասնակցությունը Լոնդոնի Օլիմպիական խաղերին բացառիկ փորձ կլինի իր համար, քանի որ երբեք հանդես չի եկել օլիմպիական կորտում, բայց մանկուց երազել է իր երկիրը ներկայացնել հենց այդ մրցաշարում` ճիշտ է, որպես գեղարվեստական մարմնամարզուհի, հաղորդում է Շտուտգարտի մրցաշարի կայքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։