Le Figaro: Բենզեմա` երազանքի ռմբարկու Ֆրանսիայի համար

11:51   23 ապրիլի, 2012

Եվրո-2012-ից առաջ ֆրանսիական մամուլն ուշադիր հետեւում է ազգային հավաքականի ֆուտբոլիստների խաղին: Le Figaro-ն վերլուծում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի խաղը: Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանն այս պահին նշում է Ֆրանկ Ռիբերիի եւ Քարիմ Բենզեմայի փայլուն խաղը:

Բենզեման խաղում է Արքայական ակումբի հիմնական կազմում եւ վայելում է Ժոզե Մոուրինյոյի վստահությունը: Բենզեման հրաշալի խաղաց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ու, թերեւս, լավագույնն էր մադրիդցիների կազմում: Բենզեմայի դրական կողմերից է այն, որ նա չի բավարարվում ռմբարկուի դիրքով եւ մշտապես տեղաշարժվում է` փորձելով օգտակար լինել բոլոր դիրքերում: Բենզեման համագործակցում է Ռոնալդուի եւ Օզիլի հետ: Հենց նրա մարտավարական որոշումներից է կախված, թե ով դուրս կգա հարվածային դիրք` Ռոնալդուն կամ Դի Մարիան:

Բենզեմայի նման մտածող ֆուտբոլիստն անգին է Ֆրանսիայի հավաքականի համար: Եվրո-2012-ի ժամանակ Լորան Բլանը, հավանաբար, շեշտը կդնի հենց Բենզեմայի հարձակողական որակների վրա: Ռիբերիի հետ հաջող համագործակցության դեպքում Ֆրանսիայի հավաքականը կարող է դառնալ եվրոպական տիտղոսի գլխավոր հավակնորդներից մեկը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։