«Պարի Սեն Ժերմենը» 6 գնդակ ուղարկեց հետնապահի դարպասը

01:24   23 ապրիլի, 2012

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» սեփական խաղադաշտում 6:1 հաշվով պարտության մատնեց հետնապահների թվում գտնվող «Սոշոյին»:

Խաղի 6-րդ րոպեին Արգենտինայի հավաքականի հարձակվող Խավիր Պաստորեն բացեց հաշիվը՝ առաջ մղելով դաշտի տերերին: Րոպեներ անց Մալիի հավաքականի հարձակվող Մոդիբո Մաիգան հավասարեցրեց հաշիվը, սակայն այդ գոլը եղավ «Սոշոյի» առաջին եւ վերջին հաջողությունն այս խաղում: Հանդիպման մնացած ժամանակահատվածում Կարլո Անչելոտիի թիմը եւս հինգ գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը՝ տանելով վստահ ու գեղեցիկ հաղթանակ: Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Նենեն, մեկական գնդակ խփեցին Տյագո Մոտտան, Ժերեմի Մենեզն ու Սիլվեն Արմանը:

«Լիոնը» Կրիսի, Լիսանդրո Լոպեսի եւ Բաֆետիմբի Գոմեսի խփած գոլերի շնորհիվ 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Լորյենի» նկատմամբ: Ընդ որում՝ առաջին խաղակեսում հյուրերը երկու գնդակի առավելություն ունեին:

«Պարի Սեն Ժերմենը» երկու միավոր զիջում է մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մոնպելյեին»: «Լիոնը» 56 միավորով չորրորդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն. 33-րդ տուր

«Պարի Սեն Ժերմեն» - «Սոշո»՝ 6:1

Պաստորե, 6, Մոտտա, 25, Մենեզ, 44, Նենե, 55, 60, Արման, 90 – Մաիգա, 12

«Լիոն» - «Լորյան»՝ 3:2

Կրիս, 38, Լիսանդրո, 78, Գոմիս, 85 – Մոնե, Պակե, 22, Օտրո, 26

«Այաչո» - «Նանսի»՝ 0:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։