Սոֆիա. Յուրի Պատրիկեեւը հաղթեց օլիմպիական չեմպիոն Հասան Բարոեւին

18:14   22 ապրիլի, 2012

120 կգ քաշային Յուրի Պատրիկեեւը եւ 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը հաջող են մեկնարկել Սոֆիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Յուրի Պատրիկեեւն առաջին գոտեմարտում 1:0, 2:0 հաշվով առավելության հասավ հույն Քսենոֆոն Կուցիումպասի նկատմամբ եւ քառորդ եզրափակիչում մրցեց օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Հասան Բարոեւի հետ: Պեկինի բրոնզե մեդալակիր Պատրիկեեւը հաղթեց 1:0, 0:1, 1:0 հաշվով եւ կիսաեզրափակիչում կմրցի վրացի Սերգո Գոգիսվանիձեի հետ: Հաղթանակը Պատրիկեեւին կապահովի օլիմպիական ուղեգիր:

96 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում 1:0, 2:0 հաշվով հաղթեց նորվեգացի Մարտին Նիլսենին, քառորդ եզրափակիչում Ալեքսանյանն ուժեղ էր լիտվացի Վիլիուս Լորինաիտիսից` 2:0, 6:0: Կիսաեզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Շալվա Գադաբաձեն:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ռոման Ամոյանը, Ալեքսան Միքայելյանը, Սասուն Ղամբարյանը, Հրաչ Հովհաննիսյանը զրկվեցին օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորությունից։

55 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը 1։0, 0։7, 0։2 հաշվով պարտվեց բուլղարացի Ալեքսանդր Կոստադինովին։

60 կգ քաշային կարգում Ալեքսան Միքայելյանը 1/8 եզրափակիչում 6։0, 8։1 հաշվով հաղթեց իտալացի Պաոլո Ֆուչիլեին, սակայն քառորդ եզրափակիչում 0։1, 0։2 հաշվով տանուլ տվեց հունգարացի Իշտվան Կոզակին։

66 կգ քաշային կարգում մոտ էր օլիմպիական ուղեգրին Սասուն Ղամբարյանը, որը նախնական գոտեմարտում 0։1, 1։0, 2։0 հաշվով հաղթեց խորվաթ Դանիել Յանիչիչին, 1/8 եզրափակիչում 0։2, 5։0, 3։0 հաշվով առավելության հասավ սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Ղամբարյանը 0։3, 2։0, 3։0 հաշվով հաղթեց ռուսաստանցի Ամբակո Վաչաձեին։ Սակայն կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 1։2, 2։1, 0։1 հաշվով տանուլ տվեց ֆրանսիացի Ստիվ Գունոյին եւ մնաց առանց օլիմպիական ուղեգրի։

84 կգ քաշային կարգում Հրաչ Հովհաննիսյանը հենց առաջին գոտեմարտում (1/8 եզրափակիչ) 0։4, 1։2 հաշվով պարտվեց ավստրիացի Ամեր Հրուստանովիչին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։