Գվարդիոլա. Շնորհավորում եմ «Ռեալին» չեմպիոնության կապակցությամբ

02:13   22 ապրիլի, 2012

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Ռեալի» հետ հանդիպումից հետո շնորհավորել է Արքայական ակումբին հաղթանակի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ «Ռեալին» հաղթանակի եւ չեմպիոնության կապակցությամբ: Մենք ցանկանում էինք մրցակցի դարպասը գրավել առաջին խաղակեսում, սակայն գոլ բաց թողեցինք: Ընդմիջումից հետո փոխեցի տակտիկան: Կարծում եմ՝ մենք այսօր լավ ֆուտբոլ խաղացինք եւ մի շարք վտանգավոր պահեր ստեղծեցինք: Գրոհների ժամանակ լավ էինք գործում, սակայն Տոլյոն ու Ալվեշը երբեմն թերանում էին: Մեծ հաշվով մրցակիցն ավելի լավ խաղաց, չնայած վերջին 5-7 րոպեներին մենք անում էինք այն ամենը, ինչ ցանկանում էինք: Հիմա պետք է կենտրոնանալ «Չելսիի» հետ հանդիպման վրա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է AS-ը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։