The Telegraph. Վիլաշ Բոաշը չի կարողանում կառուցել թիմի խաղը

12:14   20 փետրվարի, 2012

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշը չի կարողանում կառուցել թիմի խաղը, գրում է The Telegraph-ի սյունակագիր Հենրի Վինտերը։ 

«Վիլաշ Բոաշը երիտասարդ տղայի էր հիշեցնում, ով փորձում է սովորել շախմատ խաղալ։ Նա անօգնական տեսք ուներ եւ չգիտեր, թե ինչպես պետք է հաղթահարել բիրմիգեմցիների արգելքը»,- Վինտերը նման գնահատական է տվել պորտուգալացուն «Բիրմինգեմի» հետ գավաթային հանդիպումից հետո։ Այդ խաղում լոնդանցիները դժվարությամբ խուսափեցին պարտությունից եւ խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1 հաշվով։

«Այս ոչ ոքին «Չելսիի» համար հավասարազոր էր պարտության, ինչն ավելի մեծացրեց անվստահությունը Վիլաշ Բոաշի հանդեպ։ Միայն ժամանակը կարող է ցույց տալ, թե ինչպես է մարզիչը դուրս գալու այս դժվար իրավիճակից, սակայն այդ ժամանակը կարող է եւ չլինել, եթե «Չելսին» շարունակի այսքան անհաջող հանդես գալ։

Հեղինակի կարծիքով Վիլաշ Բոաշը պետք է շատ արագ լուծում գտնի այս խնդրին, այլապես «Չելսիի» ղեկավարները կարող են կտրուկ քայլերի դիմել։ Բացի այդ, պոտուգալացուն չեն վստահում նաեւ «Չելսիի» երկրպագուները, ովքեր «Բիրմինգեմի» հետ հանդիպման ժամանակ վանկարկում էին Ժոզե Մոուրինյոյի անունը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։