Լենոքս Լյուիսը պատրաստ է վերադառնալ Կլիչկոյի հետ մենամարտի համար

11:59   10 հոկտեմբերի, 2013

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Լենոքս Լյուիսը կարող է վերսկսել իր կարիերան, եթե Կլիչկո եղբայրներից մեկի հետ մենամարտի համար նրան առաջարկեն 100 միլիոն դոլար, հաղորդում է The Daily Mail-ը։

Բրիտանացին կարող է վերսկել կարիերան, սակայն դրա համար պահանջում է ռեկորդային 100 միլիոն դոլար։ Լյուիսը ներկա է գտնվել Մոսկվայում կայացած Պովետկին - Կլիչկո մենամարտին, որի ժամանակ ռուս պրոմոուտերները նրան առաջարկել են 50 միլիոն դոլար՝ ուկրաինացի եղբայրներից մեկի հետ մենամարտելու համար, սակայն բրիտանացին կրկնակի անգամ ավելի է պահանջել։

Հիշեցնենք, որ 2003-ին Լյուիսը հանդիպել է Վիտալի Կլիչկոյի հետ եւ հաղթել, քանի որ մրցավարն ուկրաինացու արյունահոսության պատճառով դադարեցրել էր մենամարտը։ Դրանից հետո Լյուիսը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։