Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն ամուսնացել է գերմանացի գործարարի հետ

13:56   5 հոկտեմբերի, 2013

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն ամուսնացել է գերմանացի գործարար Յոհաննես Շպերի հետ:

«Ընտրյալս Յոհաննեսն է, գերմանացի, ծնունդով Դիլլինգեն քաղաքից է, այժմ ապրում է Լայպցիգում: Նա մասնագիտությամբ լրագրող է, բայց այժմ ստեղծել է իր բիզնեսը, զբաղվում է դրանով: Մենք սկսել ենք շփվել ինտերնետով, մոտ երկուսուկես տարի առաջ: Ասեմ, որ մեզ մոտ ամեն ինչ սկսվեց հենց շախմատից: Յոհաննեսը զբաղվել է շախմատով պատանեկան տարիներին: 1984-ին եղել է Բավարիայի մինչեւ 16 տարեկան շախմատիստների փոխչեմպիոն: Մեր շփումը սկսվեց նրանից, որ նա ինձ նամակ գրեց, որտեղ ասում էր, որ շատ հավանել է իմ շախմատային խաղը, հաջողություն է մաղթում ինձ մրցաշարերիս ընթացքում»,- ասել է Լիլիթ Մկրտչյանը «Շախմատային Հայաստանի» թղթակցի հետ զրույցում:

Նշենք, որ այս օրերին Լիլիթ Մկրտչյանը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մասնակցում է մրցաշարի եւ 7 տուրից հետո ունի 3.5 միավոր: Առաջատարը 5 միավոր վաստակած վրացի Նինո Բացիաշվիլին է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։