Կլիչկոն Պովետկինի հետ մենամարտին նախապատրաստվում է լողավազանում (ֆոտո)

13:54   2 հոկտեմբերի, 2013

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն (60-3, 52 նոկաուտ) ռուս Ալեքսանդր Պովետկինի (26-0, 18 նոկաուտ) հետ մենամարտին նախապատրաստվում է՝ լողավազանում կատարելով հատուկ վարժություններ։

Հիշեցնենք, որ Կլիչկո – Պովետկին մենամարտը կկայանա հոկտեմբերի 5-ին Մոսկվայի «Օլիմպիական» մարզապալատում, որը կարող է հյուրընկալել 14 հազար երկրպագու: Այդ մենամարտից առաջ կանցկացվեն Ռախիմ Չիխկիեւի, Ռուսլան Չիգաեւի, Գրիգորի Դրոզդի եւ Դյոդոր Չուդանովի մարտերը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։