Դոներ - Դարչինյան ռեւանշը՝ նոյեմբերի 9-ին

13:25   31 օգոստոսի, 2013

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ֆիլիպինցի Նոնիտո Դոները համաձայնել է ռեւանշ մենամարտ անցկացնել Վախթանգ Դարչինյանի հետ, հաղորդում է boxingscene-ը։ Մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Տեխասում։ Բռնցքամարտիկները հանդես կգան կիսաթեթեւ քաշային կարգում։ 30-ամյա Դոները կուբացի Գիլյերմո Ռիգոնդոյի հետ մենամարտում չեմպիոնական գոտին տանուլ տալուց հետո առաջին անգամ դուրս կգա ռինգ։

Հիշեցնենք, որ 2007-ին աշխարհին անհայտ Դոները նոկաուտով սենսացիոն հաղթանակ տարավ նախքան այդ պարտություն չկրած Վախթանգ Դարչինյանի նկատմամբ։ 37-ամյա Դարչինյանը բազմիցս մարտահրավեր էր նետել Դոներին, սակայն նա տարբեր պատճառաբանումներով հրաժարվում էր։

Մենամարտը կնախորդի 69,85 կգ քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար Վանես Մարտիրոսյանի եւ Դեմետրիուս Անդրադեի դիմակայությանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։