Կլիչկո․ Եթե Չիսորայի հետ ծեծկռտուք լիներ, ապա նրա երեսին հետքեր կմնային

15:12   13 օգոստոսի, 2013

Չեմ կարող հաստատել Չիսորայի հետ ծեծկռտուքի մասին լուրերը, քանի որ այդպիսի բան չի եղել, ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն: Ուկրաինացի բռնցքամարտիկը հերքել է իր եւ բրիտանացի Դերեկ Չիսորայի միջեւ Իբիցայի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին լուրերը:

«Եթե իրականում ծեծկռտուք լիներ, ապա դրա հետքերը կտեսնեիք Չիսորայի երեսին»,- Կլիչկոյի խոսքը մեջբերում է rian.com-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերծանրքաշային բռնցքամարտիկներին բաժանել են ակումբի անվտանգության աշխատակիցները։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։