«Մալագան» չկարողացավ շրջանցել «Վալենսիային»

19:59   15 ապրիլի, 2012

Իսպանական Պրիմերայի 33-րդ տուրում «Մալագան» հյուրընկալել էր Սան Սեբաստյանի «Ռեալ Սոսյեդադին»: Հաղթանակի դեպքում մալագացիները կշրջանցեին «Վալեսիային» եւ կբարձրանային երրորդ տեղ, սակայն Մանուել Պելեգրինիի թիմը կարեւոր միավորներ կորցրեց:

19-րդ րոպեին 19-ամյա իսպանացի կիսապաշտպան Իսկոն առաջ մղեց «Մալագային»՝ բացելով խաղի հաշիվը: Առաջին խաղակեսի վերջնամասում խաղադաշտից հեռացվեց «Ռեալ Սոսյեդադի» պաշտպան Միգել Գոնսալեսը, սակայն ընդմիջումից անմիջապես հետո իսպանացի կիսապաշտպան Խաբի Պրիետոն խփեց բասկերի պատասխան գնդակը: Մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեցին եւ խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:

«Մալագան» 51 միավորով մնաց չորրորդ տեղում: «Ռեալ Սոսյեդադը» 39 միավորով 14-րդն է:

Իսպանիայի առաջնություն. 33-րդ տուր

«Մալագա» - «Օսասունա»՝ 1:1

Իսկո, 19 – Խաբի Պրիետո, 49

Հեռացում՝ Միգել Գոնսալես, 45 («Ռեալ Սոսյեդադ»)

«Սարագոսա» - «Գրանադա»՝ 1:0

Տոմիսլավ Դույմանովիչ, 6

Հեռացում՝ Ռուբեն Միքայել, 90 («Սարագոսա»)

«Բետիս» - «Օսասունա»՝ 1:0

Ռուբեն Կաստրո, 34

Հեռացում՝ Ռաուլ Գարսիա, 61 («Օսասունա»)

«Վիլյառեալ» - «Ռասինգ»՝ 1:1

Հերնան Պերես, 46 – Լաուտարո Ակոստա, 90+3



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։