Հայաստանցի հրաձիգ Նորայր Բախտամյանը նախապատրաստվում է 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
40-ամյա Բախտամյանը նման մրցաշարերի հարուստ փորձ ունի։ Նա մասնակցել է նաեւ նախորդ երկու Օլիմպիական խաղերին` Աթենքի եւ Պեկինի: Լավագույն արդյունքը ցուցադրել է 2004-ին՝ աթենքյան խաղերում դառնալով չորրորդ մրցանակակիր: Նորայրն արժանի է ավելի բարձր տեղեր գրավելուն ու այդ նպատակով է նախապատրաստվում առաջիկա մարզահանդեսին:
Նորայր Բախտամյանն այժմ մարզվում է Երեւանի հրաձգության մարզադպրոցում: Մայիսին նա կմասնակցի Միլանում եւ Մյունխենում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարերին: Դրանց կհաջորդեն հավաքները Լվովում հուլիսին կայանալիք Ուկրաինայի բաց առաջնությունը, լոնդոնյան կարճ հավաքը, որտեղ մարզիկը կհաղթահարի կլիմայահարմարման արգելքը եւ հուլիսի 28-ին կմասնակցի Օլիմպիական խաղերում` օդամուղ ատրճանակով 10 մետր հեռավորությամբ կրակագծում: Բախտամյանը կմրցի նաեւ օգոստոսի 5-ին՝ 50 մետրի կրակահերթում:
Հիշեցնենք, որ Նորայր Բախտամյանը Հայաստանի մարզիկներից առաջինն է, որ նվաճեց օլիմպիական ուղեգիր:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։