Հայաստան - Մալթա՝ 0:1 (առաջին խաղակես)

20:46   7 հունիսի, 2013

Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը Երեւանում մրցում է Մալթայի թիմի հետ: Խաղին տրիբունայից հետեւում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Հանրապետական ստադիոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց Մալթայի հավաքականի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Միակ գնդակը 8-րդ րոպեին խփել է Մալթայի թիմի հարձակվող Միքայել Միվսուդը, ով մեն-մենակ դուրս եկավ Ռոման Բերեզովսկու դեմ եւ, երկրորդ փորձից գրավելով դարպասը, առաջ մղեց հյուրերին:

Մեկնարկային 45 րոպեներին Հայաստանի հավաքականը տարածքային առավելություն ուներ, սակայն դա ոչինչ չտվեց դաշտի տերերին: Մալթացիները կարող էին նույնիսկ կրկնապատկել հաշիվը, բայց իրական գոլային պահ բաց թողեցին: Հատկապես վտանգավոր են ստացվում հյուրերի հակագրոհները: Հայաստանի հավաքականի առջեւի գծում խիստ նկատվում է փոխարինողների թվում գտնվող Յուրա Մովսիսյանի բացակայությունը: Առաջին խաղակեսում հիշվեց Հայաստանի թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի հարվածը, որից հետո Ջասթին Հաբերը փրկեց հյուրերին: Ընդմիջում է:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար

B խումբ

Հայաստան – Մալթա՝ 0:1 (առաջին խաղակես) 

Միքայել Միվսուդ, 8

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։