Հոլանդական «Տվենտեի» եւ Բելգիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Նասեր Շադլին պատրաստվում է տեղափոխվել Դոնեցկի «Շխատյոր» հաղորդում է Das Telegraaf-ը:
Առաջիկայում ֆուտբոլիստը կժամանի Դոնեցկ: Շադլին «Տվենտեի» հետ պայմանագիր ունի մինչեւ 2014 թվականը: Նրա տրանսֆերի արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո:
Կիսապաշտպանը հետաքրքրել է նաեւ «Յուվենտուսին», «Լիվերպուլին», «Այաքսին» եւ Դորտմունդի «Բորուսիային»:
Այս մրցաշրջանում Շադլին 43 հանդիպումներում խփել է 18 գնդակ:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։