Mundo Deportivo. Նեյմարը հինգ տարվա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ

13:19   25 մայիսի, 2013

«Սանթոսի» եւ Բրազիլիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Նեյմարը այս գիշեր հինգ տարվա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ, հայտնում է իսպանական Mundo Deportivo-ն: Պայմանագիրը ստորագրվել է երեք ժամ տեւած ծանր բանակցություններից հետո, քանի որ Մադրիդի «Ռեալը» մինչեւ վերջին պահը ավելի գրավիչ առաջարկներով փորձում էր խլել «Բարսելոնայից» Նեյմարի տրանսֆերը:

Ավելի վաղ «Սանթոսը» պաշտոնապես հայտարարել էր, որ Նեյմարի տրանսֆերի համար պաշտոնական առաջարկներ է ստացել «Բարսելոնայից» եւ «Ռեալից», սակայն ընտրության իրավունքը թողնում է ֆուտբոլիստին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։